ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Եվ....., և գնա սանատորիա

Եվ....., և գնա սանատորիա
08.10.2012 | 13:18

Հանրապետականը փորձում է փրկել իր կուսակից գործընկերներին վարչապետի «ծանր» ձեռքից»։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` պետական առողջապահության գործակալության ղեկավար Արա Տեր-Գրիգորյանն էն գլխից հրաժարական է տվել, որպեսզի խուսափի պատասխանատվությունից, քանի որ առողջապահության նախարարությունում ընթացող ստուգումների արդյունքում նրա վիճակն ավելի ծանր կարող էր լինել։ Եթե նկատենք, որ պետպատվերի, աշխատավարձերի տեղադրումը և փոխանցումն առողջապահական հաստատություններում իրականացվում են այս գործակալության միջոցով, ապա ակնհայտ է դառնում, որ նշված ուղղությունների հիմնական պատասխանատուն գործակալության ղեկավարն է։ Սակայն, քանի որ կառավարության առաջնային խնդիրն է կոռուպցիոն դեպքերի հայտնաբերումը քաղաքականացնել և «փուռը տալ» նախկին կոալիցիոն գործընկեր նախարարներին, գործից առաջնահերթ ազատվում է հանրապետական պաշտոնյան։ ՈՒ թեև նշվում է, որ Արա Տեր-Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել մեկ այլ գործի անցնելու նպատակով, հավաստի աղբյուրները փաստում են, որ դեռևս նրան որևէ աշխատանք չի առաջարկվել։ Կարծում ենք, առնվազն վերը նշված պատճառաբանությունը ծիծաղելի է, քանի որ Արա Տեր-Գրիգորյանը շատ նախարարներ էր փոխել, սակայն ինքը, որպես մշտական շարժիչ ուժ, գործի մեջ է եղել։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ